Home » 2012 » Սեպտեմբեր » 15 » "Կարմիր սատանան" լուրջ է տրամադրված
22:25
"Կարմիր սատանան" լուրջ է տրամադրված
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" տաղանդավոր երիտասարդ կիսապաշտպան Թոմ Քլևերլին խոսել է "Պրեմիեր լիգայում" իրենց առջև դրված գլխավոր խնդիրների մասին: "Անցած մրցաշրջանը մեծապես հիասթափեցնող էր ինձ համար: Սակայն դա միշտ էլ այդպես է, երբ մրցաշրջանի մեծ մասը բաց ես թողնում վնասվածքների պատճառով: Բայց այժմ էլ ես չեմ մտածում այդ մասին: Աշխատում եմ ամբողջ ուժով և ցանկանում հնարավորինս շատ խաղալ "Մանչեսթեր Յունայթեդի" հիմնական կազմում: Թիմում բոլորը վճռականորեն մտադրված են վերադարձնել չեմպիոնի տիտղոսը: Չենք էլ ցանկանում, որպեսզի "Մանչեսթեր Սիթին" կրկին հաղթի առաջնությունում, քանի որ մենք բոլորից արժանին ենք տիտղոսին",- ասել է 23-ամյա խաղացող Թոմ Քլևերլին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 359 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0