Home » 2011 » Նոյեմբեր » 20 » Կարող եք քվեարկել "Տարվա լավագույն գոլի" համար
12:32
Կարող եք քվեարկել "Տարվա լավագույն գոլի" համար
 ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է 2011թ.-ի լավագույն գոլի հեղինակի` "FIFA Puskas Award 2011"-ի թեկնածուների ցուցակը: Ինչպես տեղեկացնում է Associated Press լրատվական գործակալությունը, նշված " FIFA Puskas Award 2011" անվանակարգում հաղթողի կոչման գլխավոր թեկնածուներ են դարձել Լիոնել Մեսսին ("Բրասելոնա"), Նեյմարը ("Սանթոս"), Ուեյն Ռունին ("Մանչեսթեր Յունայթեդ"), Դեյան Ստանկովիչը ("Ինտեր"), ինչպես նաև ԱՄՆ կանանց հավաքականի հարձակվող Հիզեր Օ'Ռայլին:
Ֆուտբոլասերները կարող են իրենց նախընտրած գոլի օգտին քվեարկել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում` այստեղ:
Հաղթողի անունը կհայտարարվի հունվարի 9-ին, Ցյուրիխում` "Տարվա լավագույն ֆուտբոլիստին" շնորհվող "Ոսկե Գնդակի" մրցանակաբաշխության ժամանակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 610 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0