Home » 2012 » Հուլիս » 30 » Կարվալյուն հաստատ հեռանալու է "Ռեալից"
22:07
Կարվալյուն հաստատ հեռանալու է "Ռեալից"
 Իսպանական "Ռեալի" պորտուգալացի 34-ամյա պաշտպան Ռիկարդո Կարվալյուն արդեն գտնվում է հայրենիքում, որտեղ ակտիվորեն բանակցություններ է վարում իր նախկին ակումբի` "Պորտուի" ղեկավարների հետ և մտադրություն ունի վերադառնալ նախկին ակումբ: Թեև պաշտպանն ավելի վաղ մոտ էր "Միլան" տեղափոխվելուն, սակայն "Ռեալի" ղեկավարները որոշել են վաճառել խաղացողին, ոչ թե վարձավճարով հանձնել ինչ-որ թիմի: Այս պահին Ռիկարդո Կարվալյուի գինը կարզում է 3 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 353 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0