Home » 2012 » Ապրիլ » 20 » Կասիլյաս. "Ուզում եմ նմանվել Մոուրինյոյին"
21:55
Կասիլյաս. "Ուզում եմ նմանվել Մոուրինյոյին"
 Մադրիդի "Ռեալի" հիմնական դարպասապահն ու ավագը՝ Իկեր Կասիլյասը, հերթական անգամ հաճոյախոսել է իր գլխավոր մարզչին՝ Ժոզե Մոուրինյոյին՝ վերջինիս անվանելով աշխարհի լավագույն մասնագետներից մեկը: "Եթե ես երբևէ մարզիչ դառնամ, ապա շատ կուզենամ լինել այնպիսին, ինչպիսին մեր մարզիչն է: Ինձ շատ է դուր գալիս նրա աշխատելաոճը: Եթե ես ապագայում փոխվելու լինեմ, ապա կուզեի ավելի հանգիստ անձնավորություն դառնալ, քանի որ ինձ համարում եմ անհանգիստ մարդ: Ես նաև ներկայումս մի քիչ չար տղա եմ, կուզեի ավելի բարին դառնալ: Եթե ես ֆուտբոլիստ չդառնայի, ապա իսկական ոստիկան կլինեի: Ես կարգուկանոն կհաստատեի փողոցներում",- ասել է "Արքայական ակումբի" ավագն ու հիմնական կազմի խաղացողը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 606 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0