Home » 2012 » Հունվար » 7 » Կասիլյասն արդեն փողոցի անուն է
08:29
Կասիլյասն արդեն փողոցի անուն է
 Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, Մադրիդի "Ռեալի" և Իսպանիայի ազգային հավաքականի ավագի` 30-ամյա դարպասապահ Իկեր Կասիլյասի անունով այսուհետ կկոչվի իսպանական Մոստոլես քաղաքի փողոցներից մեկը: Հարկ է նշել, որ Մոստոլեսն այն քաղաքն է, որտեղ 1981թ.-ին ծնվել է IFFHS-ի տվյալներով 2011թ.-ի աշխարհի լավագույն դարպասապահը:
   "Ես շատ հպարտ եմ, որ այսուհետ իմ անունով փողոց կկոչվի: Իհարկե, երբեմն երազանքները կատարվում են: Հենց Մոլտոլեսում այդպիսի փողոցի անվանակոչումը շատ բաղձալի էր ինձ համար, ու կատարվեց իմ երազանքը: Եթե ես կարողացա դառնալ "Ռեալի" հիմնական դարպասապահը, ապա հարգելի մոլտոլեսցի փոքրիկներ, դուք էլ փորձեք անցնել իմ ուղով, միայն թե հարկ է շատ աշխատել",-ասել է Կասիլյասը իր քաղաքացիներին դիմելիս:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 421 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0