Home » 2012 » Հունվար » 3 » Կասորլա. "Ռեալն" աշխարհի երկրորդ թիմն է"
08:56
Կասորլա. "Ռեալն" աշխարհի երկրորդ թիմն է"
 Իսպանական "Մալագայի" եզրային կիսապաշտպան Սանտի Կասորլան "Արքայական գավաթի" 1/8 փուլի շրջանակներում կայանալիք Մադրիդի "Ռեալի" հետ խաղից առաջ հայտարարել է, որ "Արքայական թիմը" բավականին հզորացել է այս տարի: "Մենք անհամբերությամբ ենք սպասում Մադրիդում կայանալիք խաղին: Մենք հնարավորություն ունենք դրական արդյունք ստանալու, թեև դրան հասնելը բավականին բարդ գործ է: Իմ կարծիքով` "Ռեալը" ներկայումս աշխարհի երկրորդ թիմն է իր հզորությամբ` զիջելով միայն "Բարսելոնային": Մադրիդցիները միշտ ցույց են տալիս իրենց բարձր կարգը",-ասել է Կասորլան հանրահայտ Marca պարբերականին` հույս հայտնելով, որ հյուրընկալվելիս իր թիմը կարող է գոլազատ ոչ-ոքի խաղալ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 411 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0