Home » 2011 » Հուլիս » 26 » Կասորլան տեղափոխվեց "Մալագա"
17:38
Կասորլան տեղափոխվեց "Մալագա"
 Իսպանական "Մալագան" շարունակում է զարմացնել բոլորին տրանսֆերային շուկայում: Անդալուզյան ակումբի հերթական նորեկը "Վիլյառեալի" և Իսպանիայի ազգային հավաքականի խաղացող Սանտի Կասորլան է: Ըստ նախնական տեղեկությունների` խաղացողի տրանսֆերը "Մալագայի" վրա արժեցել է 22 միլիոն եվրո: 26-ամյա կիսապաշտպանը "Մալագայում" խաղալու է իր նախկին մարզիչ Մանուել Պելեգրինիի տրամադրության տակ: "Սա իմ կյանքում նոր էտապ է",-ասել է Կասորլան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 480 | Added by: mu | Tags: Սանտի Կասորլա, Իսպանիայի ազգային հավաքական, Մանուել Պելեգրինի, Վիլյառեալ, տրանսֆերային շուկա, Մալագա | Rating: 5.0/1
Total comments: 0