Home » 2011 » Հունիս » 26 » Կասորլայի գինը բարձրանում է
17:47
Կասորլայի գինը բարձրանում է
Իսպանական "Մալագայի" հետաքրքրությունը դեպի "Վիլյառեալի" ու Իսպանիայի ազգային հավաքականի խաղացող Սանտի Կասորլան մեծ ոգևոր-վածություն է առաջ բերել "դեղին սուզանավների" ղեկավարության շրջանում, և վերջիններս ցանկանում են որքան հնարավոր է շատ փող պոկել: Ինչպես հայտնում է AS պարբերականը, "Վիլյառեալը" խաղացողի համար պատրաստ է առնվազն 25 մլն եվրո ստանալ, թեև "Մալագան" առաջարկում էր ոչ ավելին քան 15 մլն-ը, որը բարձրացավ մինչև 20 մլն մի քանի օր առաջ: Արդյո՞ք "Մալագան" կվճարի պահաջված գումարը, մնում է սպասել:
Նշենք նաև, որ այս մրցաշարջանում Կասորլան խաղադաշտ է դուրս եկել 37 անգամ ու դարձել 5 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 517 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0