Home » 2011 » Դեկտեմբեր » 31 » Կատալոնիայի ազգային հավաքականի կազմի կեսը "Բարսելոնայի" ֆուտբոլիստներն են
15:58
Կատալոնիայի ազգային հավաքականի կազմի կեսը "Բարսելոնայի" ֆուտբոլիստներն են
 Կատալոնիայի ոչ պաշտոնական ազգային հավաքականի գլխավոր մարզիչ հոլանդացի վետերան Յոհան Կրույֆը հայտարարել է այն բոլոր ֆուտբոլիստների անունները, ովքեր պետք է մասնակցեն Թունիսի ազգային հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը: Այդքան էլ զարմանալի չէ, որ այդ կազմում հիմնականում տեղ են գտել կատալոնական "Բարսելոնայի" ֆուտբոլիստները, որոնց թիվը կազմում է 11: Ստորևէ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կատալոնիայի ազգային հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստների ցանկն` ըստ ակումբների.

"Բարսելոնա". Վիկտոր Վարդես, Ֆոնտաս, Կառլես Պույոլ, Խերարդ Պիկե, Սերխիո Բուսկետս, Չավի Հերնանդես, Սեսկ Ֆաբրեգաս, Կուենկա, Մունյես,
                           Մոնտոյա, Սերխիո Ռոբերտո

"Էսպանյոլ". Կիկո Կասիլյա, Խորդի Ամատ, Ռաուլ Ռոդրիգես, Դիդակ, Վերդու, Ալվարո, Սերխիո Գարսիա

"Խիմնաստիկ". Սերխի Խուստե

"Ժիրոնա". Կոռո

"Սաբադել". Պուգդոլերս

"Ռոմա". Բոյան Կրկիչ

     Հավելենք, որ Կատալոնիայի և Թունիսի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը կայացել է երեկ, ընդ որում` այդ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 432 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0