Home » 2011 » Հուլիս » 6 » Կավանի. "Եթե զանգ ստանամ "Ռեալից", անպայման կքննարկեմ այն"
20:23
Կավանի. "Եթե զանգ ստանամ "Ռեալից", անպայման կքննարկեմ այն"
 Իտալական "Նապոլիի" և Ուրուգվայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Էդիսոն Կավանին հեղինակավոր Goal.com սպորտային պորտալին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ իրեն շատ լավ է զգում Իտալիայում, սակայն դեմ չէ քննարկել իրեն ուղղված առաջարկները: Հարցազրույցի ժամանակ Կավանին ասել է. "Նեապոլում ես շատ լավ եմ զգում: Այնուհանդերձ, եթե զանգ ստանամ "Ռեալից", անպայման կքննարկեմ այն, որից հետո դրա մասին կտեղեկացնեմ "Նապոլիի" ղեկավարությանը":
Հարկ է նշել, որ Մադրիդի "Ռեալը" պատրաստվում է ամռանը ուժեղացնել հարձակման գիծը, և Կավանին "սերուցքայինների" ուշադրության կենտրոնում է գտնվում:
Վերջում հավելենք, որ 24-ամյա ուրուգվայցի հարձակվողի պայմանագիրը "Նապոլիի" հետ ավարտվում է 2016թ.-ի ամռանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 461 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0