Home » 2011 » Հուլիս » 24 » Կավանին հնարավոր է մասնակցի "Ամերիկայի գավաթի" եզրափակչին
17:56
Կավանին հնարավոր է մասնակցի "Ամերիկայի գավաթի" եզրափակչին
 Իտալական մամուլը տեղեկացնում է, որ Ուրուգվայի ազգային հավաքականի և իտալական "Նապոլիի" առաջատար հարձակվող Էդիսոն Կավանին հնարափոր է մասնակցի այսօր երեկոյան` Երևանի ժամանակով 24:00-ին, "Ամերիկայի գավաթի" եզրափակչի շրջանակներում Պարագվայի ընտրանու հետ կայանալիք հանդիպմանը:
Նշենք, որ երիտասարդ ուրուգվայցի հարձակվողը ծնկի վնասվածք էր ստացել Չիլիի ընտրանու հետ կայացած հանդիպման ժամանակ և ապաքինվելու համար չի մասնակցել 3 հանդիպման:
Հեղինակավոր Ovacion պարբերականը մեջբերում է Կավանիի խոսքերը. "Ես վերականգնվել եմ վնասվածքից և զգում եմ, որ ունեմ այնքան ուժ, որպեսզի կարողանամ դուրս գալ խաղադաշտ: Արդյո՞ք ես կլինեմ հիմնական կազմում: Այս հարցի պատասխանը կարող է տալ միայն Օսկար Տաբարեսը: Եթե նա որոշի ինձ խաղադաշտ դուրս բերել հանդիպման առաջին իսկ րոպեներից, կասեմ, որ ես պատրաստ եմ դրան: Ես հիմա բավական լավ եմ զգում և չեմ վախենում նոր վնասվածք ստանալուց: Բանն այն է, որ այս հանդիպումն իմ կյանքում ամենակարևորն է, քանի որ ես կարող եմ մտնել Ուրուգվայի պատմության մեջ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: Hayk | Tags: Օսկար Տաբարես, Ուրուգվայի ազգային հավաքական, Ամերիկայի գավաթ, Նապոլի, Չիլի, Պարագվայ, մամուլ, Ovacion, Էդիսոն Կավանի | Rating: 5.0/1
Total comments: 0