Home » 2012 » Նոյեմբեր » 7 » Կայացան հետաձգված խաղերը
23:40
Կայացան հետաձգված խաղերը
 Նոյեմբերի 7-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրի հետաձգված "Գանձասար"-"Փյունիկ" և 18-րդ տուրի հետաձգված "Բանանց"-"Շիրակ" հանդիպումները: Առաջին խաղում իրոք որոշիչ եղավ Յամադու Կեյտայի` հանդիպման ավարտից 10 րոպե առաջ խփած գնդակը, իսկ "Բանանցին" վերահաս պարտությունից էլ փրկեց Արտակ Դաշյանի խփած գոլը, քանի որ "Շիրակը" հաշվի մեջ առաջ էրանցել  Անդրանիկ Բարիկյանի` 52-րդ րոպեին խփած գնդակի շնորհիվ:
    Այսօր "Շիրակը" վաստակած 56 միավորներով առաջնությունում երկրորդն է և այժմ զիջում է առաջատար "Միկային", որն իր ակտիվում ունի 58 միավոր: "Գանձասարը", մեկ միավորով շրջանցելով երկրի բազմակի չեմպիոն "Փյունիկին", տեղափոխվեց 4-րդ հորիզոնական, իսկ ահա "Բանանցը" դեռևս շարունակում է մնալ առաջնության հետնապահի կարգավիճակում` զբաղեցնելով` ստորացուցիչ վերջին տեղը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 399 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0