Home » 2012 » Նոյեմբեր » 8 » Կեհիլ. "Վիլիանը հրաշալի էր"
18:19
Կեհիլ. "Վիլիանը հրաշալի էր"
 Լոնդոնի "Չելսիի" պաշտպան Գարի Կեհիլը մեկնաբանել է "հանքափորների" դեմ խաղը. "Այս հաղթանակով մենք փոքրիշատե թոթափեցինք մեր մեջ գտնվող ուժեղ լարվածությունը: "Շախտյորի" դեմ խաղալը դժվարին էր: Նրանք մեր դեմ կայացած առաջին խաղում հոյակապ տպավորություն էին թողել: Վիլիանը, ինչ խոսք, հրաշալի էր: Բայց առաջին հերթին պետք է նշել, որ "Շախտյորի" կազմում կան մի շարք տաղանդավոր ու լավ ֆուտբոլիստներ: Մենք մի կերպ, սակայն, վաստակեցինք կարևոր 3 միավորը: Մեր թիմի երկրպագուներն իրենց հրաշալի դրսևորեցին և ամբողջ խաղի ընթացքում անդադար ու մեծ սիրով աջակցում էին մեզ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: Մկրտիչ | Rating: 5.0/1
Total comments: 0