Home » 2011 » Մայիս » 30 » Կերժակով. "Ցանկանում եմ գոլի հեղինակ դառնալ Հայաստանի ընտրանու հետ կայանալիք խաղում"
20:11
Կերժակով. "Ցանկանում եմ գոլի հեղինակ դառնալ Հայաստանի ընտրանու հետ կայանալիք խաղում"
 Ռուսաստանի ազգային հավաքականի և ռուսական "Զենիթի" առաջատար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովը Մոսկվայի "Սպարտակի" նկատմամբ 3-0 հաշվով տոնած հաղթանկից հետո լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր ակնկալիքներով հունիսի 4-ին Հայաստանի ազգային հավաքականի հետ կայանալիք խաղի մասին: Ռուսական հեղինակավոր Championat.ru կայքը մեջբերում է Կերժակովի խոսքերը. "Հուսով եմ, որ հաղթանակ կտանենք Հայաստանի դեմ խաղում: Ցանկանում եմ գոլ խփել այդ խաղում: Հուսով եմ, որ մթնոլորտը նման կլինի այս խաղի մթնոլորտին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 429 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 2