Home » 2011 » Հուլիս » 2 » Կիկոն կխաղա "Բարսելոնայում"
08:57
Կիկոն կխաղա "Բարսելոնայում"
 Իսպանական "Լա լիգային" հրաժեշտ տված "Հերկուլեսը" կարողացել է իր առաջատար ու տաղանդավոր 20-ամյա հարձակվող Կիկոյին վաճառել կատալոնական "Բարսելոնային": Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo պարբերականը, հարձակվողը երեկ բուժզննում է անցնել Կատալոնիայում, ինչից հետո էլ կողմերը պայմանագիր են ստորագրել։
Ենթադրվում է, որ խաղացողի տրանսֆերային արժեքը չէր գերազանցի 8 մլն եվրոն, իսկ պայմանագիրը կկնքվեր 3 տարով, այդպես էլ եղավ։
Անձամբ Կիկոն օրերս հայտարարել էր, որ իրեն կարելի է արդեն համարել "Բարսելոնայի" խաղացող, և նշել էր, որ այդ մասին նա մանկուց է երազել։
Նշենք նաև, որ վերջին երեք մրցաշրջաններում հարձակվողը "Հերկուլեսի" կազմում անցկացրել է 70-ից ավելի հանդիպում։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 450 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0