Home » 2011 » Դեկտեմբեր » 26 » Կիվուն դեռևս չի կողմնորոշվել
08:46
Կիվուն դեռևս չի կողմնորոշվել
Ամստերդամի "Այաքսի" գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հայտնել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որ իր ակումբը հետաքրքրված է իտալական "Ինտերի" ռումինացի պաշտպան Կրիստիան Կիվուի ծառայություններով: "Մենք ցանկանում ենք համալրվել Կիվուով, բայց գիտենք, որ նրա համար պետք է պայքարենք Մադրիդի "Ռեալի" պես հակառակորդի հետ, որը նույնպես աչք է դրել խաղացողի վրա: Ամեն դեպքում, հույսեր կան, որ Կիվուն կորոշի վերադառնալ հայրենի "Այաքս", այլ ոչ թե նոր երկիր տեղափոխվել",-ասել է ամստերդամյան թիմի գլխավոր մարզիչը:
Վերջում հավելենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե Կիվուի ծառայություններով հետաքրքրված են իտալական "Ջենոան" ու "Նապոլին", ինչպես նաև անգլիական "Տոտենհեմը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 413 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0