Home » 2011 » Հուլիս » 29 » Կլինսմանը՝ ԱՄՆ-ի գլխավոր մարզիչ
22:29
Կլինսմանը՝ ԱՄՆ-ի գլխավոր մարզիչ
Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի "Բավարիայի" նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը պաշտոնապես ներկայացվել է ԱՄՆ-ի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: 46-ամյա մասնագետի հետ կնքված պայմանագրի մանրամասների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Ինչպես տեղեկացնում է Միացյալ Նահանգների ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, գործարքի բոլոր մանրամասները կբարձրաձայնվեն օգոստոսի 1-ին նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ: Իր նոր պաշտոնում Կլինսմանը փոխարինել է նախօրեին պաշտոնից ինքնակամ ազատված Բոբ Բրեդլիին: ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում գերմանացի մասնագետն իր նորամուտը կնշի օգոստոսի 10-ին` Մեքսիկայի հավաքականի հետ կայանալիք ընկերական խաղում:
Հարկ է նշել, որ Յուրգեն Կլինսմանը 1995թ.-ից հետո դարձավ առաջին արտասահմանցին, ով գլխավորեց ամերիկյան ընտրանին (Խմբ. 1991-1995թթ. Միացյալ Նահանգների հավաքականը գլխավորել է սերբ մասնագետ Բորա Միլուտինովիչը):
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլինսմանի վերջին  աշխատավայրը եղել է Մյունխենի "Բավարիան" (2008-2009թթ. մրցաշրջանի սկիզբ):
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 514 | Added by: Hartsat | Tags: ԱՄՆ, Բավարիա, գլխավոր մարզիչ, Գերմանիա, Մյունխեն, հավաքական, Յուրգեն Կլինսման, Բոբ Բրեդլի, Միացյալ Նահանգներ | Rating: 5.0/1
Total comments: 0