Home » 2012 » Ապրիլ » 22 » Կլոպպ. "Մեր թիմը խելառներից է կազմված"
10:47
Կլոպպ. "Մեր թիմը խելառներից է կազմված"
 Դորտմունդի "Բորուսիայի" գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը երեկ լրագրողներին պատմել է, թե ինչ զգացումներ է ապրել, երբ իր թիմը կարողացել է "Բունդեսլիգայի" 32-րդ տուրում առավելության հասնել Մյունխենգլադբախի "Բորուսիայի" նկատմամբ։ "Հաղթեցինք 2-0 հաշվով, և ես ավելին չեմ կարող ասել։ Եթե կա թիմ, որը պետք է նվաճեր չեմպիոնի կոչումը, ապա այդ միակ թիմն իմ "Բորուսիան" է։ Մենք խելագար մրցաշրջան անցկացրին ու բոլորից արժանին էինք այս կոչմանը։ Իմ տղաներն իրոք հերոսներ են, բայց այդ բոլորն էլ գժեր են ու խելառներ",- ասել է գերմանացի մասնագետը։
   Հավելենք, որ "Բորուսիան" երկրորդ անգամ անընդմեջ և իր պատմության մեջ 8-րդ անգամ նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 519 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0