Home » 2011 » Նոյեմբեր » 13 » Կլյուվերտ. "Բարսելոնան" այս մոլորակից չէ"
12:50
Կլյուվերտ. "Բարսելոնան" այս մոլորակից չէ"
 Կատալոնական "Բարսելոնայի" հոլանդացի նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտը կարծում է, որ այն ֆուտբոլը, որն այսօր ցուցադրում է "Բարսելոնան", ոչ մի ակումբ ընդունակ չէ կրկնելու: Հոլանդացի հարձակվողի խոսքերը մեջբերում է "կապտառնագույնների" թիմի պաշտոնական կայքը: "Իմ սիրելի "Բարսելոնան" շատ տպավորիչ խաղ է ցուցադրում: Ես կասեի, որ նրանց խաղին նայելով մտածում եմ, որ միգուցե նրանք մեր մոլորակից չեն: Նրանց խաղաոճը հնարավոր չէ կեղծել: Իմ ժամանակ ես հասցրել եմ խաղալ Պույոլի, Խավիի և Ինյեստայի հետ: Եվ այսօր հենց նրանք են թիմի կմախքը: Իհարկե "Բարսայի" նվաճումներում մեծ դեր ունի նրանց մարզիչը` Խոսեպ Գվարդիոլան: Նա իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում մեր թիմի ավագն ու առաջատարն էր: Մարզիչ դառնալով` նրա մեջ մնացին առաջատարին բնորոշ բոլոր գծերը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 408 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0