Home » 2011 » Մայիս » 1 » Կլյուվերտը ցանկանում է թիմ գլխավորել
09:36
Կլյուվերտը ցանկանում է թիմ գլխավորել
Հոլանդիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն` Պատրիկ Կլյուվերտը կարծում է, որ արդեն եկել է ժամանակը հերթական քայլն անել մարզչական կարիերայում:
Որպես ֆուտբոլիստ Կլյույվերտն ավարտել է իր ելույթները 2008թ., այնուհետև անմիջապես մարզչական դասընթացների է անցել, ստացել համապատասխան դիպլոմ և դարձել Լուի վան Գալի օգնականը:
Դրանից հետո հանրահայտ "Այաքսի" և "Բարսելոնայի" նախկին հարձակվողը հասցրել է աշխատել Ավստրալիայում, ինչպես նաև հեռուստատեսությամբ հանդիպումներ է վերլուծել: Սակայն նախորդ ամռանը Պատրիկը դարձել է հոլանդական "ՆԵԿ Նեյմեգենի" գլխավոր մարզչի օգնականը: Հաշվի առնելով այն փաստը, որ այդ թիմի հարձակվող Բյորն Վլեմինկսը համարվում է ապագայի լավագույն ռմբարկուներից մեկը, վստահությամբ կարելի է ասել, որ Կլյույվերտն իր գործը լավ է կատարել:
Այնուամենայնիվ, այժմ երիտասարդ մարզիչը վստահ է, որ պատրաստ է ինքնուրույն աշխատանքի և ձգտելու է անձամբ որևէ թիմ գլխավորել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 420 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1