Home » 2011 » Հուլիս » 16 » Կոենտրաու. "Ես կապացուցեմ, որ արժեմ 30 մլն"
15:59
Կոենտրաու. "Ես կապացուցեմ, որ արժեմ 30 մլն"
 Մադրիդի "Ռեալի" նոր ձեռքբերում պորտուգալացի Ֆաբիո Կոենտրաուն ակումբի ամերիկյան շրջագայության ընթացքում հանդիպում է ունեցել լրագրողների հետ և խոսել է իր նոր ակումբի մասին: "Սերուցքայինների" պաշտոնական կայքը մեջբերում է Կոենտրաուի խոսքերը. "Ժամանակը ցույց կտա, թե ես իսկապե՞ս արժանի էի այն գումարին, որի դիմաց տեղափոխվեցի Մադրիդ: Դա ինձ մի տեսակ ճնշման տակ է պահում: Ես Ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ խաղադաշտում իմ ցուցադրած խաղով: Ես ցանկանում եմ ապացուցել, որ կարող եմ ցույց տալ որակյալ խաղ, որն արժանի կլինի այն գումարին, որը վճարել են ինձ համար: Այս կապակցությամբ ես լիովին վստահ եմ իմ ուժերի վրա":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hayk | Tags: 30 մլն, Ֆաբիո Կոենտրաու, Մադրիդի Ռեալ, սերուցքային, խաղադաշտ | Rating: 5.0/1
Total comments: 0