Home » 2011 » Հուլիս » 4 » Կոենտրաուն մերժել է "Չելսիին"
07:42
Կոենտրաուն մերժել է "Չելսիին"
 Լոնդոնի "Չելսին" շարունակում է փորձեր կատարել պորտուգալական "Բենֆիկայի" եզրային ունիվերսալ պաշտպան Ֆաբիո Կեոնտրաուին ձեռք բերելու համար: Ինչպես   հաղորդում է AS պարբերականը, "թոշակառուները" պատրաստ են խաղացողի համար վճարել 30 մլն եվրո:
Համաձայն իսպանական աղբյուրի՝ "Բենֆիկային" ձեռնտու է առաջարկը ու նա փորձելու է ճնշում գործադրել խաղացողի վրա, որ վերջինս փոխի իր որոշումը և "Արքայական թիմ" տեղափոխվելու փոխարեն ընտրի հենց Լոնդոնը մեկնելու տարբերակը: Բայց, ինչպես հաղորդում է Correio da Manha պորտուգալական օրաթերթը, խաղացողը բազմիցս տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է խաղալ միայն "Ռեալում":
Այս մյուս աղբյուրի համաձայն էլ՝ "Չելսին" արդեն իսկ խաղացողին առաջարկել է անձնական պայմանագրի պայմանների քննարկում, սակայն խաղացողը կտրուկ կերպով մերժել է առաջարկը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1