Home » 2013 » Մարտ » 30 » Կոլումբիացիները ամեն բան անում են, որ Ֆալկաոն խաղա "Ռեալում"
12:11
Կոլումբիացիները ամեն բան անում են, որ Ֆալկաոն խաղա "Ռեալում"
 Կոլումբիայի ազգային ընտրանու հայտնի նախկին կիսապաշտպան Կարլոս Վալդերաման էլ գովասանքի խոսքեր է հղել իր հայրենակից Ռադամել Ֆալկաոյին, ով գերազանց է հանդես գալիս Մադրիդի "Ատլետիկոյում" և իր երկրի ազգային հավաքականի կազմում: Վալդերաման հայտարարել է, որ Ֆալկաոն պատրաստ է Մադրիդի "Ռեալում" խաղալուն: "Ես չեմ բացառում, որ Ֆալկաոն կտեղափոխվի մադրիդյան գերակումբ: Մենք էլ Կոլումբիայում անգամ աշխատում ենք ամեն ինչ անել, որ հենց Մադրիդի "Ռեալում" հայտնվի նա: Նա արժանի է այդպիսի ակումբի պատիվը պաշտպանելուն: Շատ ուրախ ենք, որ նա կարողանում է լավ մրցաշրջան անցկացնել "Ատլետիկոյում": Այդ թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շատ է սիրում Ռադամելին և այնպիսի թիմային խաղ է ստեղծել, որտեղ Ֆալկաոն իրեն կարողանում է դրսևորել: Բայց եթե նա տեղափոխվի "Ռեալ", ինչպես բոլոր կոլումբիացիներն են ասում, կհասնի ֆուտբոլային բարձունքին",- ասել է նախկինում հայտնի ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 355 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0