Home » 2012 » Նոյեմբեր » 17 » Команда. Մխիթարյանը փորձում է թագը
14:29
Команда. Մխիթարյանը փորձում է թագը
 Հեղինակավոր Pressing.net.ua կայքը հերթական հոդվածն է տպագրել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Ներկայացնում ենք հոդվածը, որը կայքից թարգմանել է մեր թղթակիցը:
    "Դոնեցկի "Շախտյորի" երիտասարդ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնությունների առաջին շրջանի արդյունավետության ռեկորդ սահմանեց: Նախորդ նվաճումը, որ պատկանում էր մեկ այլ "հանքափորի"` Անդրեյ Վորոբեյին, ու սահմանվել էր 2000թ.-ին, հայ լեգիոները գերազանցեց միանգամից երեք գոլով: Վիճակագրությունը ցույց է տալիս , որ առաջին շրջանի լավագույն ռմբարկուն առաջնության լավագույն ռմբարկու է դառնում յուրաքանչյուր երկուսից մեկ անգամ, սակայն Հենրիխ Մխիթարյանը կարող է զգալիորեն բարելավել այդ ցուցանիշը: Ամեն դեպքում, համաձայնվեք, որ 6 գոլի առավելությունը բաց թողնելու համար մեծ ջանք է պետք գործադրել: Տեսականորեն Մխիթարյանը կարող է լավագույն ռմբարկու դառնալ նույնիսկ առանց գոլ խփելու: Պետք է նշել, որ Կիևի "Դինամոյի" հարձակվող Սերգեյ Ռեբրովը երկու անգամ դարձել է առաջին շրջանի լավագույն ռմբարկու, սակայն դրանից հետո չի կարողացել պահպանել դիրքերը ամբողջ առաջնությունից հետո: Այնուամենայնիվ, հենց Ռեբրովն է հանդիսանում մեկ առաջնությունում խփած գոլերի քանակով ռեկորդակիրը. 1997/98թթ. մրցաշրջանում նա աչքի է ընկել 22 անգամ: 5 տարի հետո այդ ցուցանիշը կրկնել է նրա թիմակից Մաքսիմ Շացկիխը: Ինչևիցե, Մխիթարյանը հիանալի հնարավորություն ունի ոչ միայն դառնալ առաջին հայ լեգիոները, ով կհաթղի ռմբարկուների մրցույթում, այլ նաև կարող է Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության նոր ռեկորդ սահմանել:
    Ավելացնենք, որ 7 անգամ լավագույն ռմբարկու դարձած ֆուտբոլիստներն ամբողջ մրցաշրջանի ընթացքում ավելի քիչ են խփել, քան Մխիթարյանը մեկ շրջանում: Այսպես, անցած մրցաշրջանում Եվգենի Սելեզնյովին լավագույն ռմբարկուի թագը կրելու համար բավականացրեց 14 գոլը":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 760 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0