Home » 2011 » Հուլիս » 16 » "Կորինտիանսը" նոր առաջարկ է կատարել "Սիթիին"
10:53
"Կորինտիանսը" նոր առաջարկ է կատարել "Սիթիին"
Ինչպես տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները, բրազիլական "Կորինտիանսը" 39 միլիոն եվրո է առաջարկել անգլիական "Մանչեսթեր Սիթիին" Կարլոս Տևեսին գնելու համար: Առաջարկը եղել է ուրբաթ օրը` ուշ գիշերին, այդ պատճառով "Սիթիի" պատասխանը դեռևս չի հետևել: Սակայն անգլիական The Telegraph պարբերականը պնդում է, որ արգենտինացի հարձակվողը շատ հավանական է, որ կհեռանա, քանի որ "Քաղաքայինները" շատ մոտ են Սերխիո Ագուերոյին գնելուն: Ավելացնենք, որ բրազիլական ակումբի առաջին առաջարկը, որը կազմում էր 35 միլիոն եվրո, մերժվել էր "Սիթիի" կողմից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 399 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0