22:40 "Կորինտիանսը" հետաքրքրված է "սերուցքայինների" կիսապաշտպանի ծառայություններով | |
Բրազիլական պարբերականները տեղեկացնում են, որ "Կորինտիանսի" ղեկավարությունը հետաքրքրված է Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Կակայի ծառայություններով: Ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբը ցանկանում են լրացնել օրերս ֆուբոլային կարիերան ավարտած Ռոնալդոյի պակասը: Նշենք, որ Օրերս թիմը ունեցավ նաև մեկ այլ կորուստ. Ռոբերտո Կառլոսը տեղափոխվեց Մախաչկալայի "Անժի": Սակայն Կակային գնելու ամբողջ բարդությունն այն է, որ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 70 մլն. եվրո: Ինքը` Կական, արդեն շնորհակալություն է հայտնել բրազիլական ակումբին, սակայն նշել է նաև, որ գործարքը դժվար թե այս պահին իրականանա, քանի որ ինքը ցանկանում է դեռ մրցելույթները շարունակել "սերուցքայինների" կազմում:
| |
|
Total comments: 0 | |