Home » 2011 » Հունիս » 24 » Կոստա Ռիկայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մահացել է ավտովթարի ժամանակ
13:52
Կոստա Ռիկայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մահացել է ավտովթարի ժամանակ
Դանիական "Օլբորգի" և Կոստա Ռիկայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Դենիս Մարշալը հինգշաբթի օրը՝ հունիսի 23-ին, մահացել է ավտովթարի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել ֆուտբոլիստի հայրենիքի մայրուղիներից մեկում: Ավտովթարի մանրամասները հայտնի չեն, սակայն հայտնի է, որ Մարշալի հետ ավտովթարի զոհ է դարձել նաև նրա կինը:
Օրեր առաջ Մարշալը Կոստա Ռիկայի ազգային ընտրանու հետ միասին մասնակցում էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությանը: Պաշտպանին հաջողվել էր նույնիսկ գոլի հեղինակ դառնալ Հոնդուրասի հետ խաղում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 523 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 1