Home » 2012 » Հունվար » 28 » Կուենկան կմնա "Բարսելոնայում"
09:35
Կուենկան կմնա "Բարսելոնայում"
 Ինչպես հաղորդում է իսպանական մարզական մամուլը, կատալոնական "Բարսելոնայի" երիտասարդ եզրային 20-ամյա ֆուտբոլիստ Իսահակ Կուենկան համաձայնության է եկել ակումբի ղեկավարության հետ և մոտակա ժամերի ընթացքում նոր պայմանագիր կկնքի "կապտանռնագույնների" հետ` վերջ տալով իր` Լոնդոնի "Չելսի" տեղափոխման մասին բրիտանական մամուլում շրջանառվող ասեկոսեներին: Համաձայն նոր պայմանագրի` Կուենկան "Բարսելոնայում" կմնա մինչև 2015թ.-ի ամառ:
   "Դեռևս մի քանի ամիս առաջ ես նույնիսկ չէի երազում, որ կարող է նման բան պատահել: Ես այժմ աշխարհի լավագույն ակումբի լիարժեք խաղացող եմ",- ուրախությամբ հայտարարել է երիտասարդ ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0