Home » 2012 » Ապրիլ » 21 » Կուման. "Եթե "Բարսելոնան" հաղթեց, ապա..."
15:40
Կուման. "Եթե "Բարսելոնան" հաղթեց, ապա..."
 Հոլանդական "Ֆեյենորդի" գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն այսօր հայտարարել է, որ երեկոյան կայանալիք "ՍուպերԿլասսիկոյի" ժամանակ Մադրիդի "Ռեալը" կխաղա հակագրոհների մարտավարությամբ և կձգտի ոչ-ոքի արդյունքի հասնել առանց մեծ ջանքեր թափելու։ "Ժոզե Մոուրինյոյի թիմը կխաղա սեփական կիսադաշտում՝ փորձելով արագ հակագրոհների միջոցով անակնկալի բերել "Բարսելոնային": Եթե այս անգամ էլ "կապտանռնագույնները" կարողանան հաղթել մադրիդցիներին, ապա սա ուժեղ հարված կլինի Ժոզե Մոուրինյոյի թիմի համար։ Ես կարծում եմ, որ "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում մենք կրկին կհանդիպենք այս երկու թիմերին։ Դա արդեն այլ խաղ կլինի",- ասել է հոլանդացի մասնագետը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 595 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0