Home » 2013 » Ապրիլ » 27 » Կուրանի. "Եթե ամեն խաղում 2 գոլ խփեի, ապա "Դինամոյում" չէի խաղա"
18:41
Կուրանի. "Եթե ամեն խաղում 2 գոլ խփեի, ապա "Դինամոյում" չէի խաղա"
 Մոսկվայի "Դինամոյի" գերմանացի փորձառու հարձակվող Քևին Կուրանին, ով ռուսական "Պրեմիեր լիգայի" 26-րդ տուրում 2 գնդակ է խփել "Մորդովիայի" դարպասը (Խմբ. այդ հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով հօգուտ "Դինամոյի"), խոսել է այն մասին, որ խաղն իր թիմի համար հեշտ չի ստացվել:
  - Մենք ապացուցեցինք, որ բացառիկ թիմ ենք, քանի որ կարողացանք հաղթել, չնայած այն բանին, որ խաղը շատ բարդ էր: Իհարկե, սրանում մեզ օգնեց հանդիպման սկզբում խփած գոլը:
  - Հաղթանակից հետո մարզիչը ինչ-որ բանից դժգոհո՞ւմ է:
  - Մենք միշտ փորձում ենք դրական մտածել, չէ որ կարևորը հաղթանակն է: Թեկուզ երկրորդ խաղակեսում մրցակիցը մեզ շրջափակել էր մեր դարպասի մոտ, մենք գոլ բաց չթողեցինք: Մարզիչը ընդմիջմանն ասել էր, որ երկրորդ խաղակեսում ավելի շատ ուշադրություն դարձնեինք պաշտպանական գործողություններին:
  Կարելի՞ է ասել, որ "Մորդովիայի" դեմ խաղը Ձեր կատարմամբ լավագույնն էր 2013 թվականին:
  - Ավելի լավ խաղեր էլ են եղել: Ինձ համար կարևորը թիմի հաջողութունն է, ոչ թե անձնական վիճակագրությունը: Ես դեռ չեմ ընտրում, թե որ թիմին գոլ խփեմ: Եթե կարողանայի յուրաքանչյուր խաղում աչքի ընկնել երկու և ավելի գոլ խփելով, երևի թե արդեն կխաղայի ոչ թե "Դինամոյում", այլ մեկ ուրիշ թիմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 318 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0