Home » 2011 » Հուլիս » 20 » Կուրտուան ցանկանում է փորձ ձեռք բերել
15:38
Կուրտուան ցանկանում է փորձ ձեռք բերել
Ինչպես հայտնում են անգլիական սպորտային թերթերը, բելգիական "Գենկից" վերջերս լոնդոնյան "Չելսի" տեղափոխված Տիբո Կուրտուան հնարավոր է վարձակալությամբ իր սկսնակի կարիերան շարունակի հանդես գալով Մադրիդի "Ատլետիկոյում": Իսպանական ակումբում 19-ամյա դարպասապահը կարող է հավակնել հիմնական կազմում մշտական տեղ գտնելուն, քանի որ Դավիդ դե Խեան այս ամառ տեղափոխվել է "Մանչեսթեր Յունայթեդ":
"Ինձ համար ավելի լավ կլինի մեկնել "Ատլետիկո": Իսպանիայում ես ավելի շատ բան կարող եմ սովորել, քան Բելգիայում: Պետք է նախ պայքարեմ հիմնական կազմում տեղ գտնելու համար: Իրականում կյանքը հենց այդպիսին է. միշտ պայքար կա: "Գենկում" մնալն ամենահեշտը կլիներ, բայց ես ուզում եմ աճել: Հավանաբար 2-3 տարի պետք է վարձակալությամբ հանդես գամ այլ ակումբենրում, որպեսզի նոր կարողանամ ամրապնդվել "Չելսիում",-Կուրտուայի խոսքերն է մեջբերում Goal.com հանրահայտ կայքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: Hartsat | Tags: Տիբո Կուրտուա, Բելգիա, Մանչեսթեր Յունայթեդ, Գենկ, դարպասապահ, Դավիդ դե Խեա, Չելսի, սպորտային թերթ | Rating: 5.0/2
Total comments: 0