Home » 2011 » Դեկտեմբեր » 20 » Կրասիչը պատրաստ է տեղափոխվել "Ինտեր"
18:08
Կրասիչը պատրաստ է տեղափոխվել "Ինտեր"
 Թուրինի "Յուվենթուսի" կիսապաշտպան Միլոշ Կրասիչի գործակալ Վլադո Բորոզան Football Italia պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ "Ինտերի" կողմից հետաքրքրությունը ձեռնտու է Միլոշի համար: Այսօր Սերբիայում լուրեր են տարածվել, որ "ներաձուրիները" պատրաստվում են առաջարկություն անել "Ծեր Սինյորայի" ղեկավարությանը կիսապաշտպանին ձեռք բերելու համար: "Եթե այդ լուրերը ճշմարիտ են, ապա կարիերան շարունակելու այդ տարբերակը շատ կուրախացնի Կրասիչին: Սակայն առայժմ մենք չենք պատրաստվում քայլեր անել, քանի դեռ "Ինտերը" չի արել իր պաշտոնապես հայտարարությունը: Կրասիչով շատ թիմեր են հետքրքրված, այդ թվում նաև ոչ միայն իտալական",-ասել է Բորոզան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 416 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0