Home » 2011 » Հուլիս » 13 » "Կրասնոդարի" երկրպագուները մեծ սպասելիքներ ունեն Մովսիսյանից
14:18
"Կրասնոդարի" երկրպագուները մեծ սպասելիքներ ունեն Մովսիսյանից
 Ռուսական "Կրասնոդարն" իր ոչ այնքան երկար պատմության ընթացքում արդեն խփել է 199 գնդակ և հաջորդ գոլը հոբելյանական կդառնա թիմի համար: Այս առիթով ռուսական ակումբի պաշտոնական կայքը երկրպագուների շրջանում հարցում է անցկացրել, թե ով կդառնա "Կրասնոդարի" խորհրդանշական 200-րդ գոլի հեղինակը: Կայքի այցելուների մեծամասնությունը՝ 61 տոկոսը, քվեարկել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի օգտին: Հետաքրքիր է, որ երկրորդ տեղը զբաղեցնող Ժոազինյոյի օգտին քվեարկել են այցելուների միայն 7 տոկոսը:
Մեզ միայն մնում է հուսալ, որ Մովսիսյանը ռուսական "Պրեմիեր լիգայի" հաջորդ փուլում կկարողանա գրավել Նալչիկի "Սպարտակի" դարպասը՝ մեծ ուրախություն պարգևելով ինչպես ռուս, այնպես էլ հայ երկրպագուներին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 483 | Added by: Hayk | Tags: Նալչիկի Սպարտակ, ռուսական Պրեմիեր լիգա, Յուրա Մովսիսյան, երկրպագու, Ժոազինյո, Կրասնոդար | Rating: 5.0/2
Total comments: 0