Home » 2011 » Հունիս » 22 » Կրկիչը հեռանո՞ւմ է
20:52
Կրկիչը հեռանո՞ւմ է
Կատալոնական "Բարսելոնայի" երիտասարդ 20-ամյա հարձակվող Բոյան Կրկիչը շատ մոտ է հռոմեական "Ռոմա" տեղափոխվելուն: Ինչպես նշել է հռոմեական ակումբի մարզական տնօրեն Վալտեր Սաբարետին, Կրկիչը կարող է մոտակա ժամերի ընթացքում դառնալ "Գայլերից" մեկը:
"Մենք համաձայնության ենք եկել թե խաղացողի, թե ակումբի հետ: Կարծում եմ՝ վաղը կհայտարարենք Կրկիչի ձեռքբերումն արդեն պաշտոնական ձևով",-ասել է իտալացի մասնագետը:
Դեռևս հստակ չէ, թե ինչ կերպ է Բոյանը տեղափոխվում Հռոմ՝ վարձավճարով, թե՞ կգնվի նրա ամբողջական տրանսֆերը:
Ասենք նաև, որ Բոյանի տրանսֆերային արժեքը կազմում է 10 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 492 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1