Home » 2011 » Հուլիս » 25 » Կրկիչը նոր համար է ընտրել
09:05
Կրկիչը նոր համար է ընտրել
Ընդամենը օրեր առաջ կատալոնական "Բարսելոնայից" հռոմեական "Ռոմա" տեղափոխված 21-ամյա Բոյան Կրկիչը իտալական մամուլի ներկայացուցիչներին ներկայացրել է իր նոր մարզաշապիկը. "Ռոմայում" նա կկրի 14 համարի մարզահագուստը: Իտալական Football Italia լրատվամիջոցը մեջբերում է խաղացողի խոսքերը. "Համարի ընտրությունը կատարել եմ այն պարզ պատճառով, որ այդ համարն էին ժամանակին կրում նաև Յոհան Կրույֆն ու Թյերի Անրին, ովքեր իմ լավ բարեկամներն են և ես նրանցից շատ բան եմ սովորել",-ասել է Բոյանը:
Հիշեցնենք, որ Կրկիչը "Ռոմա" է տեղափոխվել 12 մլն եվրոյի դիմաց և հռոմեացիների հետ 4-ամյա պայմանագիր է կնքել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 475 | Added by: Hartsat | Tags: Ռոմա, լրատվամիջոց, Բոյան Կրկիչ, Թյերի Անրի, մարզահագուստ, Football Italia, Բարսելոնա, մարզաշապիկ, 14 համար, Յոհան Կրույֆ | Rating: 5.0/1
Total comments: 0