Home » 2011 » Հունիս » 3 » Կրկիչը վստահ է, որ կմնա
15:57
Կրկիչը վստահ է, որ կմնա
Կատալոնական "Բարսելոնայի" 20-ամյա հարձակվող Բոյան Կրկիչը, ով հասցրել է "կապտանռնագույնների" ակումբում արդեն 100-ից ավելի հանդիպում անցկացնել, մեկնաբանել է Պեպ Գվարդիոլայի թիմից իր հեռանալու մասին լուրերը:
Հիշեցնենք, որ համաշխարհային սպորտային ԶԼՄ-ները հիմնականում պնդում են, որ ֆուտբոլիստին հնարավոր է փոխանակեն "Վիլյառեալի" խաղացող Ջուզեպպե Ռոսսիի հետ:
"Բոլոր այդ լուրերը ինձ ստիպում են միմիայն ծիծաղել: Ֆուտբոլում ամեն ինչ, իրոք, շատ հնարավոր է ու արագ է փոփոխվող, բայց ես չեմ պատրաստվում ուրիշի տրանսֆերի գնի մաս դառնալ",-նշել է Բոյանը և համարձակորեն ավելացրել,-"ես այսպես եմ խոսում, որովհետև զգում եմ` ակումբում իմ հանդեպ ջերմ են, և մնալու պատճառը միայն իմ ցանկությունը չէ: Իմ նպատակն է՝ "Բարսելոնայում" մնալ երկար ժամանակ և հաջողությունների հասնել հենց "Կամպ Նոու" մարզադաշտում: Ես դեռ երիտասարդ եմ, և շատ բան պետք է ապացուցեմ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0