Home » 2012 » Հունվար » 24 » Կրկին լուրեր կան, որ Մոդրիչը կարող է հայտնվել "Մանչեսթեր Յունայթեդում"
17:44
Կրկին լուրեր կան, որ Մոդրիչը կարող է հայտնվել "Մանչեսթեր Յունայթեդում"
 Տեղեկություններ կան, որ Խորվաթիայի ազգային հավաքականի և Լոնդոնի "Տոտենհեմի" երիտասարդ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով ամռանը կարող էր տեղափոխվել "Չելսի", արդեն այս տրանսֆերային պատուհանի շրջանակներում կարող է դառնալ "կարմիր սատանա": Հեղինակավոր footballpress.net ինտերնետային պարբերականը տեղեկացնում է, որ ներկայիս դրությամբ չնայած նրան, որ "արիստոկրատների" սկաուտները հետևում են 26-ամյա ֆուտբոլիստին` խորվաթ կիսապաշտպանը  կարող է լքել "խթաններին" և շատ կարճ ժամանակում դառնալ "Մանչեսթեր Յունայթեդի" ֆուտբոլիստը:
     Հավելենք, որ համացանցում շշուկներ են տարածվել, որ Մոդրիչի համար "մանկունյացիները" պատրաստվում են վճարել մոտ 50 մլն ֆունտ ստեռլինգ գումար, սակայն մեր խմբագրությունը կարծում է, որ այս շշուկներն անհիմն են և իրենց մեջ որևէ ճշմարտության նշույլ անգամ չեն պարունակում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 431 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1