Home » 2011 » Սեպտեմբեր » 13 » Կրունոսլավ Յուրչիչ. "Մոուրինյոն իմ կուռքն է"
14:33
Կրունոսլավ Յուրչիչ. "Մոուրինյոն իմ կուռքն է"
 Զագրեբի "Դինամոյի" գլխավոր մարզիչ Կրունոսլավ Յուրչիչը իր կարծիքն է արտահայտել Մադրիդի "Ռեալի" մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մասին, ում թիմի դեմ վաղը նրանք հանդիպելու են Զագրեբում "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի շրջանակներում:
"Մի քանի տարիների ընթացքում ես հետևել եմ պորտուգալացի մասնագետին և կարող եմ ասել, որ Մոուրինյոն իմ կուռքն է: Ես չեմ ուզում դա թաքցնել: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա արձագանքում խաղի ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին, նրա գործողությունները խաղին շատ էմոցիաներ են տալիս: Իսկ եթե ֆուտբոլում էմոցիաներ չկան, ապա ֆուտբոլը դադարում է սպորտի մասնիկը լինել: Եթե ֆուտբոլում չլինեին Մոուրինյոյի նման մարդիկ, ապա այս սպորտաձևը չէր լինի այսքան հանրաճանաչ խաղ, որքան որ հիմա է",- Յուրչիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0