Home » 2012 » Հունվար » 9 » Կրույֆ. "Մեսսին դեռ 2-3 "Ոսկե գնդակ" էլ կնվաճի"
08:53
Կրույֆ. "Մեսսին դեռ 2-3 "Ոսկե գնդակ" էլ կնվաճի"
 Կատալոնական "Բարսելոնայի" կենդանի լեգենդ Յոհան Կրույֆի կարծիքով` անգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր կարող է 3-րդ անգամ ճանաչվել Մոլորակի լավագույն ֆուտբոլիստ: Ավելին` "թռչող" հոլանդացին կարծում է, որ Մեսսին դեռևս ի վիճակի կլինի ևս 2 կամ 3 "Ոսկե գնդակ" նվաճելու, այնպես որ ֆուտբոլի ապագան հենց արգենտինացու ձեռքերում է:
"Նա արդեն 2 անգամ արժանացել է "Ոսկե գնդակի", սակայն տղան դեռ 24 տարեկան է, իսկ դա նշանակում է, որ ամենաքիչը 2 անգամ նա կարող է դեռ նվաճել այդ մրցանակը: Ես համոզված եմ` նրանից ավել, ոչ ոք չի կարող հետագայում նվաճել այդ մրցանակը",-ասել է Յոհան Կրույֆը:
   Հավելենք, որ այսօր երեկոյան Շվեյցարիայում ՖԻՖԱ-ն և France Football շաբաթաթերթը կորոշեն 2011թ.-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, իսկ հիմնական թեկնածուները 3-ն են` Չավին ու Լիոնել Մեսսին "Բարսելոնայից" և Քրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի "Ռեալից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 427 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0