Home » 2011 » Մայիս » 3 » Կրույֆը դեմ է Մոուրինյոյին
08:48
Կրույֆը դեմ է Մոուրինյոյին
Այսօր առավոտյան, երբ աշխարհի բոլոր ծայրերում ապրող ֆուտբոլասերների համար օրվա թիվ մեկ թեման "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչի շրջանակներում կայանալիք "Բարսելոնա"-"Ռեալ" սկզբունքային մրցավեճն է,  իսպանական sports.es կայքում հայտնվեց հոլանդացի Յոհան Կրույֆի հարցազրույցը, որտեղ Կրույֆն անդրադառնում է այսօրվա խաղին ու հիմնականում քննադատում մադրիդցիների մարզիչ Մոուրինյոյին. "Չի կարելի մեղադրել Մոուրինիոյին իր պահվածքի համար, քանի որ բոլորը շատ լավ ծանոթ են նրա բնավորությանը: Իմ կարծիքով` "Ռեալը» չափազանց հզոր ակումբ է պորտուգալացուն հանդուրժելու համար": Նախագահի` Մոուրինիոյին գլխավոր մարզիչ նշանակելու մասին որոշումը կարելի է կասկածի տակ դնել: Մադրիդում պետք է կանխատեսեին իրադարձությունների նման զարգացում: Ցավալի է, որ Գվարդիոլան ստիպված է պատասխանել Մոուրինիոյի մեկնաբանություններին: Նա չպետք է աներ դա, պարզապես այլընտրանք չուներ: "Բարսելոնայի" ղեկավարությունը չի կարող ըստ արժանվույն պատասխանել Ժոզեի սադրանքներին, այդիսկ պատճառով այդ պարտականությունը կատարում է Պեպը: մոուրինյոն "կեղտոտ" միջոցներ է գործածում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 466 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 6