Home » 2011 » Հուլիս » 27 » Կրույֆը վերադառնում է "Այաքս"
09:20
Կրույֆը վերադառնում է "Այաքս"

Ամստերդամի "Այաքսից" պաշտոնական կայքից լուր է ստացվել, ըստ որի՝ 23 տարի հարազատ ակումբից հեռանալուց հետո լեգենդար Յոհան Կրույֆը պաշտոնապես վերադարձել է հոլանդական ակումբ՝ դառնալով թիմի ղեկավարներից մեկը: Երեկ Ամստերդամյան գերակումբի արտահերթ նիստում վերահսկողական խորհրդում նոր հինգ պաշտոններ են հաստատվել, դրանցից առավել նշանակալից է ակումբի լեգենդ Յոհան Կրույֆի նշանակումը ղեկավար պաշտոնում, ում պայմանագիրը նախատեսված է չորս տարով:
Նշենք, որ բացի Կրույֆից խորհրդի անդամ են դարձել նաև Սթիվեն տեն Հավեն, Էդգար Դավիդսը, Պոլ Ռեմերը և Մարյան Օլֆերսը։ Բացի սրանից, ամստերդամյան թիմի ղեկավարությունը ստիպված կլինի ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինող գտնել Ռիկ վան դեր Բյոգին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 456 | Added by: Hartsat | Tags: գլխավոր տնօրեն, Այաքս, Էդգար Դավիդս, Ռիկ վան դեր Բյոգի, Մարյան Օլֆերս, Ամստերդամ, Յոհան Կրույֆ, Պոլ Ռեմեր, Սթիվեն տեն Հավե | Rating: 5.0/1
Total comments: 0