Home » 2011 » Դեկտեմբեր » 27 » L`Equipe պարբերականը կազմել է տարվա խորհրդանշական հավաքականը, որտեղ...
10:26
L`Equipe պարբերականը կազմել է տարվա խորհրդանշական հավաքականը, որտեղ...
 Ֆրանսիական հեղինակավոր L`Equipe պարբերականին պատկանող www.lequipe.fr կայքը հաղորդում է, որ ըստ պարբերականի կազմած 2011թ.-ի խորհրդանշակամ հավաքականի` այդ 11 ֆուտբոլիստների կազմում են հայտնվել կատալոնական "Բարսելոնայի" միանգամից 6 ֆուտբոլիստներ, Մադրիդի "Ռեալի" 2 ֆուտբոլիստներ, իսկ մեկական ֆուտբոլիստ ներկայացնում են Մյունխենի "Բավարիան", անգլիական "Մանչեսթեր Յունայթեդն" ու "Մանչեսթեր Սիթին": Կատալոնական "Բարսելոնան" են ներկայացնում պաշտպաններ Խերարդ Պիկեն և Դանի Ալվեշը, կիսապաշտպաններ Սերխիո Բուսկետսը, Չավի Հերնանդեսը և Անդրես Ինյեստան, իսկ հարձակման գիծն ապահովում է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Մադրիդի "Ռեալը" ներկայացնում են բրազիլացի պաշտպան Մարսելո Վիեյրան և պորտուգալացի հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն: Մյունխենի "Բավարիայի" միակ ներկայացուցիչը դարպասապահ Մանուել Նոյերն է, "Մանչեսթեր Յունայթեդի" միակ ներկայացուցիչը կենտրոնական պաշտպան Նեմանյա Վիդիչը, իսկ "Մանչեսթեր Սիթիինը"` իսպանացի հարձակվող Դավիդ Սիլվան:
     Հավելենք, որ այս խորհրդանշական հավաքականում հայտնված Լիոնել Մեսսին 4-րդ տարին անընդմեջ ընդգրկվում է պարբերականի կողմից հայտարարված ֆուտբոլիստների շարքում:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 467 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0