Home » 2012 » Հունվար » 29 » "Լա լիգայում" կարծես թե ամեն ինչ իր տեղն է ընկնում
10:43
"Լա լիգայում" կարծես թե ամեն ինչ իր տեղն է ընկնում
 Երեկ իսպանական "Լա լիգայի" 21-րդ տուրի շրջանակներում կայացավ 4 հանդիպում, որոնցից երևի կարևորներն էին "Ռեալ Մադրիդ" - "Սարագոսա" և "Վիլյառեալ" - "Բարսելոնա" հանդիպումները, քանի որ հենց այս հանդիպումներից հետո պարզ կդառնար, թե արդյո՞ք մրցաշարային աղյուսակի վերին հատվածում փոփոխություններ կլինեն: Նշենք, որ "սերուցքայինները" սեփական հարկի տակ "Սարագոսայի" նկատմամբ կրկին կարողացան կամային հաղթանակ տոնել 3-1 հաշվով, իսկ ահա "կապտանռնագույնները" հյուընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղացին "Վիլյառեալի" հետ, որի արդյունքոմ "Արքայական ակումբն" արդեն 7 միավորով է գերազանցում "Բարսելոնային": Այժմ այս երկու հանդիպումները ներկայացնենք առանձին-առանձին.
  "Ռեալ Մադրիդ" - "Սարագոսա" (3-1). Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար Մադրիդի "Ռեալը" "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում կամային հաղթանակ տարավ ետնապահ "Սարագոսայի" նկատմամբ և այժմ իր ակտիվում ունի 52 միավոր: Հանդիպման 11-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի կիսապաշտպան Անխել Լաֆիտան: Մադրիդցիներից 21 րոպե պահանջվեց հշիվը հավասարեցնելու համար. աչքի ընկավ վնասվածքից վերջերս ապաքինված բրազիլացի Կական: Երկրորդ խաղակեսում Մոուրինյոյի սաները ևս երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. 49-րդ րոպեին "սերուցքայինների" պորտուգալացի աստղ Քրիշտիանո Ռոնալդուն խփեց իր հերթական գոլը, որը Ռոնալդուի համար "Լա լիգայում" 24-րդն էր, իսկ 7 րոպե անց Օզիլը դրեց հանդիպման վերջակետը` հաշիվը դարձնելով 3-1:
 "Վիլյառեալ" - "Բարսելոնա" (0-0). Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում կատալոնական գրանդ "Բարսելոնան" հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել "Վիլյառեալին", որի պատճառով հավաքելով 45 միավոր` արդեն 7 միավորով է զիջում մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար Մադրիդի "Ռեալին": Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 529 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0