Home » 2011 » Հուլիս » 10 » "Լացիոն" նոր համալրում է ստացել
14:19
"Լացիոն" նոր համալրում է ստացել
 Հռոմեական "Լացիոն" համաձայնության է եկել իտալական "Ա Սերիան" լքած "Սամպդորիայի" հետ` վերջինիս լիտվացի պաշտպան Մարիուս Ստանկյավիչյուսի տեղափոխության հարցում. այս մասին տեղեկացնում է իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport հանդեսը:
Իտալական աղբյուրը հաղորդում է, որ կողմերը համաձայնության են եկել երեկ ուշ երեկոյան, իսկ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում:
Ենթադրվում է, որ գործարքի արժեքը կազմել է 1 մլն եվրո: "Լացիոյի" հետ Ստանկյավիչյուսը կնքելու է 3 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք այս ֆուտբոլիստին ոչ քաջածանոթ հայ ֆուտբոլասերներին, որ ավարտված մրցաշրջանը Մարիուս Ստանկյավիչյուսը վարձավճարով անց է կացրել իսպանական "Վալենսիայի" կազմում` Իսպանիայի առաջնությունում մասնակցելով 21 խաղի և դառնալով 2 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0