Home » 2012 » Հուլիս » 31 » Լասս Դիարրան պատրաստ է կատարել Մոուրինյոյի ցանկությունները
13:08
Լասս Դիարրան պատրաստ է կատարել Մոուրինյոյի ցանկությունները
 Մադրիդի "Ռեալի" ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Լասսանա Դիարրան, ով այս օրերին գտնվում է "Արքայական ակումբի" իր խաղընկերների հետ Ամերիկայում, տեղի լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, որ ինքը պատրաստ է գալիք մրցաշրջանում կատարել ցանկացած առաջադրանք և խաղալ խաղային ցանկացած դիրքում: "Ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե խաղամ այս հզոր թիմում: Կխաղամ այնտեղ, որտեղ կասի գլխավոր մարզիչը: Ինձ համարում եմ մեծ աշխատասեր և պատրաստ եմ ուժերիս ներածին չափով օգնել իմ թիմին նոր բարձունքների հասնել",- ասել է 27-ամյա խաղացողը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 384 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0