Home » 2011 » Մայիս » 14 » Լասսանա Դիարան "Յուվենթուսի" թիրախում է
14:21
Լասսանա Դիարան "Յուվենթուսի" թիրախում է
Մադրիդի "Ռեալի" ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Լասսանա Դիարան հայտնվել թուրինյան ակումբի ուշադրության կենտրոնում: Ըստ նախնական տեղեկությունների` երկու ակումբներն արդեն նախնական համաձայնության են եկել 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ: Նշենք, որ անցնող մրցաշրջանում Լասսանա Դիարան ոչ միշտ է հայտնվում "Ռեալի" հիմնական կազմում, իսկ Նուրի Շահինի` արքայական թիմ տեղափոխվելուց հետո սպասվում է, որ նա ընդմիշտ կհայտնվի պահեստայինների նստարանին, ինչը բավականին ուժեղ կիսապաշտպանի համար ընդունելի լինել չի կարող:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 488 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 2