Home » 2012 » Հունվար » 14 » Լեգենդները մեկնում են Հնդկաստան
21:29
Լեգենդները մեկնում են Հնդկաստան
 Իտալական "Ա Սերիայի" առաջնության ոչ երիտասարդ խաղացողներ 35-ամյա իտալացի պաշտպան Ֆաբիո Կանավարոն և 36-ամյա արգենտինացի հարձակվող Էրնան Կրեսպոն այսօր հաստատել են, որ որոշել են իրենց խաղային կարիերան ավարտել Եվրոպայից հեռու` էկզոտիկ ու շահավետ Հնդկաստանում:
  Իտալական մամուլը նշում է, որ երկու խաղացողներն էլ հանդես կգան տեղական բարձրագույն լիգայի առաջատար "Վեսթ Բենգալիայում", որի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուների թվում են այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Փիթեր Ռիդը, Ջոն Բարնսը, Թոնի Ադամսը, Սամսոն Սիասիան, Քոլին Թոդը և այլք:
  Հետաքրքիր է, որ բացի Կրեսպոյից ու Կանավարոյից Հնդկաստանում հանդես են գալիս անգլիական ֆուտբոլի այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են անգլիացի Ռոբի Ֆաուլերը, նիգերիացի Ջեյ-Ջեյ Օկոչան, ինչպես նաև ֆրանսիացի Ռոբեր Պիրեսը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 584 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0