Home » 2011 » Հուլիս » 19 » Լեմպարդ. "Ինձ չի հետաքրքրում, թե տրասնֆերների համար ինչքան է ծախսում "Մանչեսթեր Յունայթեդը"
16:45
Լեմպարդ. "Ինձ չի հետաքրքրում, թե տրասնֆերների համար ինչքան է ծախսում "Մանչեսթեր Յունայթեդը"
 Լոնդոնի "Չելսիի" առանցքային կիսապաշտպան անգլիացի Ֆրենկ Լեմպարդն ընդհանրապես ուշադրություն չի դարձնում նրա վրա, թե ինչպիսի գումարներ են ծախսում "Մանչեսթեր Յունայթեդում" նոր ֆուտբոլիստների ձեռքբերման համար: Անգլիացի կիսապաշտպանը վստահ է, որ "Չելսին" դեռ իր խոսքը կասի տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ ներկայիս դրությամբ լոնդոնյան գրանդը գնել է ընդամենը մեկ ֆուտբոլիստի. այդ երջանիկը 19-ամյա բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան է, ում տրանսֆերը, ամենայն հավանականությամբ, լոնդոնցիների վրա նստել է շուրջ 9 մլն եվրո:
Բրիտանական The Guardian պարբերականը մեջբերում է Լեմպարդի խոսքերը. "Մանչեսթեր Յունայթեդն" այժմ շատ ակտիվ գործունեություն է ծավալել տրանսֆերային շուկայում: Նրանք արդեն հասցրել են մեծ գումարներ ծախսել նոր ֆուտբոլիստների ձեռքբերման համար, սակայն մենք ընդհանրապես չենք անհանգստանում այս առիթով, քանի որ գիտենք, որ ունենք հիանալի կազմ: Մենք Ասիա ենք մեկնել շրջագայության հատկապես նրա համար, որպեսզի մեր մարզիչն ավելի մեծ հնարավորություն ունենա ծանոթանալու թիմի ֆուտբոլիստների հետ և իմանալու նրանց հնարավորությունները: "Մանչեսթեր Յունայթեդը" հիանալի ֆուտբոլիստներ է գնել, սակայն դա չի նվազեցնում մեր ուժն ու հավատը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 421 | Added by: Hayk | Tags: Լոնդոնի Չելսի, The Guardian, Մանչեսթեր Յունայթեդ, Ֆրենկ Լեմպարդ, Ֆուտբոլիստ, Ասիա, դարպասապահ Տիոբ Կուրտուա, տրանսֆերային պատուհան | Rating: 5.0/1
Total comments: 0