Home » 2011 » Հուլիս » 20 » Լեմպարդ. "Մեզ համար կարևոր չէ, որ Վիլլաշ-Բոաշը երիտասարդ մարզիչ է"
16:54
Լեմպարդ. "Մեզ համար կարևոր չէ, որ Վիլլաշ-Բոաշը երիտասարդ մարզիչ է"
 Լոնդոնի "Չելսիի" անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը լրագրողներին պատմել է իրենց նորանշանակ պորտուգալացի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշի մասին: Լեմպարդի խոսքերով` պորտուգալացի մասմնագետի կողմից մշակված մարզումների անցկացման կարգն իրենց համար բոլորովին նոր և ավելի հետաքրքիր: "Արիստոկրատների" պաշտոնական կայքը մեջբերում է Լեմպարդի խոսքերը. "Մեզ համար ընդհանրապես կարևոր չէ, որ Վիլլաշ-Բոաշը երիտասարդ մարզիչ է: Մարզումներն ավելի աշխույժ են անցնում և շատ են տարբերվում նախորդ մրցաշրջանում անցկացված մարզումներից. դա պայմանավորված է մարզչի բարձր կարգով: Բոլորը տեսել են նրա կատարած աշխատանքը "Պորտուում", իսկ մեզանից շատերը բախտ են ունեցել նրա հետ աշխատել դեռ շատ տարիներ առաջ: Մեր և նրա մեջ կարծես թե մի ընդհանուր կապ կա, որի շնորիհիվ մենք հասկանում ենք անգամ նրա դեմքի որևէ շարժում: Հիմա մեզ վրա դրված են բազմաթիվ կանոններ և խիստ կարգապահական նորմեր, և մեզ դա որոշ չափով հաճելի է: Մարզիչը մեզ ասել է, որ մեծ հարգանք է տածում մեր նկատմամբ, և որպեսզի կանոնները չլինեն չափիչ շատ, մեզ ավելի մարդկային է մոտենում: Կարծում եմ, որ նա լավ կընդունվի բոլոր ֆուտբոլիստների կողմից, քանի որ նա շատ բան չի փոխում, իսկ արված փոփոխությունների անհրաժեշտությունը մեզ վրա դրական ազդեցություն է թողնում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 425 | Added by: Hayk | Tags: Պորտու, Ֆրենկ Լեմպարդ, Անդրե Վիլլաշ-Բոաշ, Չելսի, անգլիացի կիսապաշտպան, նորմեր, արիստոկրատներ | Rating: 5.0/1
Total comments: 0