Home » 2012 » Հունվար » 23 » Լեմպարդի ծառայություններով հետաքրքրված են նաև ԱՄՆ-ում
12:27
Լեմպարդի ծառայություններով հետաքրքրված են նաև ԱՄՆ-ում
 Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Չելսիի" անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի ծառայություններով հետաքրքրված են ոչ միայն Անգլիայում, այլև հեռավոր ԱՄՆ-ում: Նշվում է, որ ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսի" ակումբի սեփականատեր Թիմ Լեյվեկի խոսքերով` թիմը լրջորեն հետաքրքրված է Լեմպարդի ծառայություններով, և ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանակներում իրենց տրանսֆերային նպատակը լինելու է հենց Ֆրենկի ձեռքբերումը: Լեյվեկն ասել է. "Ես Լեմպարդի տաղանդի մեծ երկրպագուն եմ և կարծում եմ, որ նա մեծ ֆուտբոլիստ է: Եթե նա որոշում կայացնի հեռանալ "Չելսիից", ապա, իհարկե, յուրաքանչյուր ակումբ կցանկանա ձեռք բերել նրան, ուստի նրան ձեռք բերելու հավանականությունը մեծ է: Բայց դա այդքան էլ հեշտ գործ չի լինի, քանի որ միայն Դևիդ Բեքհեմին գնելու համար մենք նրան համոզում էինք շուրջ երկու տարի":
     Միևնույն ժամանակ նշենք, որ ամերիկյան ակումբը դժվար թե կարողանա ձեռք բերել Լեմպարդին, քանի որ ակումբում են հանդես գալիս անչափ տաղանդավոր ֆուտբոլիստներ Լենդոն Դոնովանը, Ռոբբի Քինը և Դևիդ Բեքհեմը, որոնց տարեկան աշխատավարձներն ամերիկյան MLS-ի համար չամազանց մեծ են համարվում, ուստի Լեմպարդին գնելու դեպքում բրիտանացուն ևս պետք է աստղաբաշխական գումարներ խոստանան, որն ակումբն ի զորու չէ վճարել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0